Այս պահին չունեմ նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին տեղեկություն:
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ խոստանալով տեղեկություն ունենալուն պես հաղորդել մեզ: Ավելի ուշ նա մեզ հայտնեց, որ տարբեր ձևաչափերով հանդիպման քննարկումներ են տեղի ունենում:
«Նախկինում բազմիցս հայտարարել ենք, որ տարբեր ձևաչափերով հանդիպման առաջարկություններ են արվում:
Երբ մենք կոնկրետ որոշում ունենանք հանդիպման տեղի, վայրի ու ժամկետների մասին, խելամիտ ժամկետներում կհայտնենք ձեզ»,- ասաց Վահան Հունանյանը:
Նշենք, որ պաշտոնապես հայտարարվել է, որ դեկտեմբերի 15-ին Հայաստանի վարչապետն և Ադրբեջանի նախագահը կհանդիպեն Բրյուսելում: Տեղեկություն կա, որ նոյեմբերի 26-ին նրանք կունենան նախորդող հանդիպում՝ եռակողմ հանդիպման ձևաչափով: