ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը լարված մթնոլորտում անցավ։
Նիստի ընթացքում թեժ լեզվակռիվ տեղի ունեցավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց ապատեղեկատվության տարածման մեջ։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց․ «Դուք դեռ պետք է դատվեք: Դուք և Վահագն Ալեքսանյանը հայտարարում եք՝ «գուցե «Հայաստան» դաշինքն է Ադրբեջանին հրավիրել», հենց հիմա դրա համար ձեզանից պատասխան եմ պահանջում: Դուք դատվելու եք, ոչ միայն այս հանցագործության համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Վահագն Ալեքսանյանը ընդհատեց նրան և հայտարարեց․ «Դատվողները շատ շուտով կդատվեն, մի՛ կասկածեք պարոն Մինասյան»:
Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արծվիկ Մինասյանը լքեցին նիստերի դահլիճը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նրանց հետևից ասաց․ «Գնացե՛ք, փողոցում ձեր գործն արեք, դուք այստեղ միայն շոուի համար եք։ Փողոցում թող ղժղժան, նույնիսկ թեկնածու չունեն»: