ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը, որը մասնակցում է Հանրապետության հրապարակում «Ազատագրական» շարժման հանրահավաքին, Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, առկա մարտահրավերներին։
Խոսելով ՀՀ իշխանությունների կողմից անընդհատ խաղաղության դարաշրջան բացելու թեզն առաջ տանելու մասին՝ նա նշել է․ «Եթե մարդը պարզ տեսնում է, որ ամեն անգամ իր կողմից «խաղաղության դարաշրջան» ասելուց հետո թուրքն ավելի է խորանում հայկական պետության տարածքներում, ու անկախ դրանից՝ նորից շարունակում է նման ապուշություն հնչեցնել, ապա կա՛մ դավաճան է, կա՛մ անմեղսունակ։ Թութակի պես անընդհատ այդ թեզը կրկնելու ուրիշ բացատրություն ես չունեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։