Եթե Հայաստանում հող տվող կառավարություն լիներ, այդ սահմանային կրակոցները, ճնշումները չէին լինի։
Այս մասին ԶԼՄ-ի և հ/կ-ի համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մենք այդպես հեշտ տվող լինեինք, ամեն կողմից էտ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ չէր լինի։ Դա նրանից է, որ մենք ամեն կողմից փորձում ենք Հայաստանի շահը պաշտպանենք, և դրա պատճառով անընդհատ հարվածներ ենք ստանում»,-նշել է վարչապետը։