Արմավիրի արդեն նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը փոխվարչապետ է նշանակվել։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել կառավարությանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էին Արմավիրի մարզպետարանի լրատվության վարչությունից։
Մարզպետարանից, սակայն, չէին մեկնաբանել նրա՝ ՀՀ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը։ Հիշեցնենք, որ մարզպետի պաշտոնում Մաթևոսյանը նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: