«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ տեսանելի փոփոխություններ կլինեն կրթական ոլորտում: Այս մասին օրենքը քննարկելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ ներկայացնելով սպասվող բարեփոխութմները։
Նա նշեց, որ դպրոցի տնօրենը պետք է կենտրոնանա դպրոցի կրթական բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ և այլ նմանատիպ հարցերով։ Այդ նպատակով էլ դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումը կրթական մասի կառավարումից կառանձնացնեն։
Հանրակրթությունը պետության ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքականությունն է, հետևաբար տնօրենները պետք է նշանակվեն լիազոր մարմնի կողմից որոշակի ընթացակարգով, որը կառավարության որոշմամբ կսահմանեն:
Դպրոցի տնօրենները պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում անձեռնմխելի կլինեն, որից հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել, նրանց գործունեության արդյունքները ստուգվեն երեք տարին մեկ։
«Եթե տեսնենք, որ պետության սահմանած հստակ չափորոշիչները հստակ պահպանվում են, դպրոցը որակյալ կրթություն է տալիս, ավտոմատ ձևով գործունեության ժամկետը կարող է երկարացվել»,- տեղեկացրեց Փաշինյանը։