Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Սոչի։ Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Այստեղ նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Նշենք, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը նույնպես արդեն Սոչիում է։