Անհրաժեշտ է ամփոփել այն աշխատանքը, որն իրականացվել է մեկ տարվա ընթացքում։
Այս մասին ուրբաթ օրը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հունվարին հաստատվել է կրակի դադարեցման և նորմալ կյանքի վերականգնման մասին պայմանավորվածությունը: Այդ ընթացքում, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, քիչ բան չի արվել։
«Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են կարգավորվել, ես տեղյակ եմ սահմանին տեղի ունեցող պատահարների, ողբերգական միջադեպերի մասին, որոնց հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում: Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծվի»,- ասել է նա:
Այս իրավիճակը հատուկ ուշադրություն է պահանջում մեր կողմից։ Ըստ էության, հանուն դրա մենք այսօր հանդիպում ենք, որպեսզի ապագայում նման միջադեպերից խուսափենք։ Բայց, ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել։ Նախ, ոչ մի խոշոր ռազմական գործողություն տեղի չի ունեցել, որն ինքնին լավ է։ Այդ ընթացքում մեր կողմից մեծ աշխատանք է տարվել փախստականների վերադարձի ուղղությամբ, արդեն 53 հազար մարդ վերադարձել է իր մշտական բնակության վայր, ստեղծվել է լավ մոնիթորինգային խումբ, արժանապատվորեն աշխատում է մեր զորակազմը, որն ապահովում է մարդկանց համար կյանքի անվտանգ պայմաններ, գործում է հրադադարի ռեժիմի դիտարկման ռուս-թուրքական կենտրոն»,- հայտարարել Է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ամենակարևորն այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագայում անվտանգ խաղաղ կյանքի համար: Ստեղծվել է եռակողմ հանձնաժողով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների փոխվարչապետերի մակարդակով։
«Աշխատանքը բարդ է ընթանում, սակայն, այնուամենայնիվ, այդ աշխատանքը գտնվում է առաջանցիկ վիճակում։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում: Հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ժամանակներս մենք կկարողանանք ոչ միայն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան բազա կստեղծենք, այլև համապատասխան որոշումներ կկայացնենք», – ասել Է Պուտինը՝ հավելելով, որ դրանում է տարածաշրջանի վերածննդի համար պայմանների ստեղծման բոլոր ջանքերի նպատակը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց անվտանգ զգալ և նորմալ զբաղվել տնտեսական գործունեությամբ:
Ռուսաստանի համար դա նույնպես մեծ նշանակություն ունի՝ նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։ Մենք հարյուրամյակներ շարունակ գտնվել ենք միասնական պետության վիճակում, մենք ունենք շատ խորը պատմական կապեր, և չենք ցանկանա, որ դրանք քանդվեն, ընդհակառակը, դրանք պետք է զարգացնել և խորացնել»,- նշել է ՌԴ նախագահը։