Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը Facebook-ի էջում տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 16։00-ին, հավաք են անցկացնելու Հանրապետության հրապարակում։
«Բոլորդ լսել եք երեկվա հանդիպման բաց մասը, և այն արդեն իսկ խնդրահարույց է։ Չեմ խոսում կուլիսային քննարկմանն մասին, որտեղ բանավոր պայմանավորվածություններ են, որոնք ակնհայտ էին Պուտինի ամփոփիչ խոսքում։
Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին։ Սա բանավոր պայմանավորվածությամբ մեր ուշադրությունը շեղելու գործընթաց է»։
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ շարժումը մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է կազմակերպում։ Նրանց նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թույլ չեն տալու միջանցք տրամադրել թշնամուն, ինչպես նաև պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը Հավելենք, որ շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հավելենք, որ նոյեմբերի 25-ին Սոչիում տեղի է ունեցող եռակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Եռակողմ հանդիպման ժամանակ ընդունվել է նաև համատեղ հայտարարություն։