Հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի միջև:
Ինչպես հաղորդում Է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Ալիևը Լուկաշենկոյին տեղեկացրել է նախօրեին կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։
Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը քննարկել են նաև Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։