Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։
«Ես էլ եմ լսել, որ մեր տարածքից ադրբեջանական զորքը հետ է քաշվել, չեմ գնացել դիրքերը տեսել։ Հովիվներն են տեսել, որ այդ տարածքում չեն, գնացել են։ Հիմա այդ տարածքում ձյուն է, սառնամանիք, հետ են քաշվել։ Մենք էլ ենք նկատում, որ նրանց կողմից շարժ չկա»,- մանրամանսեց Մարատ Պետրոսյանը։
Ի դեպ, ադրբեջանական զորքերն Իշխանասարից հատվածից հետ քաշվելու վերաբերյալ ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։ Նա, սակայն, հարցն անպատասխան թողեց։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զնված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանն օկուպացրել է 41 կմ ՀՀ տարածք։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և գերիներ։