ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Վահան Հունանյանը հայտնել է «Արմենպրես»-ին՝ մեկնաբանելով մամուլում այդ հարցի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները:
«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները նոյեմբերի 11-ին հանդիպել էին Փարիզում՝ Մինսկի խմբի համանախագահությամբ։