Հայաստանում դեկտեմբերի 5-ին տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ հանրապետության 9 մարզերում:
Armenia Today-ի նկարահանող խումբը գտնվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում:
Մասիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը (առաջադրվել են «Դավիթ Համբարձումյան» դաշինքից) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Սայեն Հայրապետյանը: