Ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ մի շարք մարզերում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 6,15 տոկոսը։
Հանձնաժողովի տվյալների համաձայն ՝ ընտրելու իրավունք ունեցող 1112396 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 68 462 ընտրող:
Մասնակցության առումով ամենաբարձր ցուցանիշը՝ 16,07 տոկոսը, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Ամենապասիվը Վաղարշապատի ընտրողներն են: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 43267 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1359-ը։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են թվով 132 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ,որոնցից գրանցվել են 130-ը, մեկ կուսակցության գրանցումը մերժվել էր , 1 կուսակցության գրանցումը ճանաչվել էր անվավեր։