Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում «Էջմիածին» դաշինքը հավաքել է 3 872 ձայն, իսկ ՔՊ-ն՝ 5 776։ Մեծամոր համայնքում ՔՊ-ն 14 048 ձայն է ստացել, իսկ ՀՅԴ-ն՝ 3 634։ Բաղրամյան համայնքում առաջատար է ՔՊ-ն՝ 3 243 ձայնով։ Նույն մարզի Արաքս համայնքում ՔՊ-ն ունի 3 679, իսկ «Զարթոնք»-ը՝ 2 485 ձայն։ Փարաքարում «Ապրելու երկիր»-ը վաստակել է 4 637, իսկ ՔՊ-ն՝ 2 609 ձայն։
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում ՀՅԴ-ն ստացել է 2 730, իսկ ՔՊ-ն՝ 14 732 ձայն։ Թալին համայնքում ՔՊ-ն 5 037, իսկ Զարթոնք կուսասկցությունը 2 882 քվե է հավաքել։
Արարատի Արտաշատ համայնքում ՔՊ-ն 19 794 քվե է ստացել, իսկ «Օրենք և արդարություն» կուսակցությունը՝ 9 072։ Արարատ համայնքում ՔՊ-ն 4 988, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը 4 153 քվե ունի։
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում առաջատարը իշխող կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 14491 ընտրող։ Հաջորդը «Ալաշկերտ» դաշինքն է, որը ստացել է 5046 ձայն։ Գավառում առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է՝ 9869 ձայնով, ՔՊ-ն ստացել է 7586 քվե։ Իսկ Վարդենիս համայնքում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի օգտին քվեարկել է 4993 ընտրող, ՔՊ-ի օգտին՝ 6162 մարդ։ Սևանում «Սարգիս Մուրադյան» դաշինքն առաջատար է 9 769 ձայնով, իսկ ՀՅԴ-ն՝ 1 414։
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում առաջատարը «Կարեն Եղիազարյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 7421 ընտրող, ՔՊ-ն ստացել է 3705 ձայն։ Աշտարակում, նախնական տվյալներով, վստահ հաղթանակ է տանում ՔՊ-ն՝ 14732 ընտրողով, ՀՅԴ-ն ստացել է 2730։
Շիրակի մարզի Արթիկ համայնքում առաջատարը ՔՊ-ն է՝ 7731 ձայնով, երկրորդ տեղում «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշքինքն է՝ 4344 ձայնով։ Աշոցքում ԲՀԿ-ն հավաքել է 1 090, իսկ ՔՊ-ն՝ 2 316 ձայն։ Ամասիայում ՔՊ-ն ստացել է 1217 , իսկ «ԱՄԱՍԻԱ-ԱՐՓԻ» դաշինքը 1199 քվե է ստացել։ Ախուրյանում ՔՊ-ն 6195 քվե տարել, իսկ «ԱԽՈւՐՅԱՆ» դաշինքը 3854։
Լոռի մարզի Վանաձոր քաղաքում ՔՊ-ն 8295 ձայն է ստացել, իսկ «ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ» դաշինքը՝ 12810 քվե։ Փամբակում ԲՀԿ-ն 1017 քվե է ստացել, իսկ ՔՊ-ն՝ 2544։