«Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԺ նիստերի օրակարգում ներառել ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների և պահվող անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրների հետ կապված հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց, թե կարողացե՞լ է ապահովել, որպեսզի այդ քննարկմանը ներկա լինեն Նիկոլ Փաշինյանը, ԱԳ և ՊՆ նախարարները, ԱԱԾ ղեկավարը:
ԱԺ փոխնախագահն էլ պատասխանեց, որ ԱԺ նիստին կառավարության անդամների ներկայությունն ապահովելն իր պարտականությունների տիրույթում չէ։
«Դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք խորհրդարանականների, ԱԺ նախագահության և կառավարության փոխհարաբերությունների մասին»,- նկատեց նա։
Ռուբինյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին առաջարկել է հանդիպել և քննարկել այդ հարցերը, բայց առաջարկը մերժվել է: