Ամենայն հավանականությամբ քրեական գործ կհարուցվի այն զիծառայողների նկատմամբ, ովքեր գերի են հանձնվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով «Դեժավյու» տելեգրամյան ալիքում այսօր տարածած տեսանյութին, որտեղ ինքն ասում է՝ «ինձ համար գերիները գոյություն չունեն», Ալեն Սիմոնյանը նշեց, որ նյութը մոնտաժված է։
ԱԺ նախագահը չպատասխանեց Armenia Today-ի հարցին՝ կապված Ամեն Սիմոնյանի՝ «Լավրովյան պլանի» մասին հայտարարությունների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով, այսպես կոչված, «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։ ՌԴ ԱԳՆ-ն, անդրադառնալով հայտարարությանը, նշել էր, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ իրականում գոյություն չունի, և միայն երևակայության մեջ է։
Մանրամասները՝ տեսանյութում։