ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դեկտեմեբրի 5-ի ՏԻՄ ընտրություններին, դիրքերի կահավորմանը։
«Իշխանությունը ծաղրում է զիծառայողներին, երբ ասում է՝ դիրքերը կահավորված են»,- ասաց նա՝ հայտարարելով, որ նա այս առումով ահազանգեր է ստանում առաջնագծի զինծառայողներից։
Armenia Today-ի թղթակիցը Թովմասյանին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունը՝ կապված խոշորացման հետ։ Նշենք, որ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ համայնքների խոշորացման հարցը կդնեն հանրաքվեի, եթե համայնքը չուզի, խոշորացում չի լինի։
Ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը նշեց, որ Փաշինյանի նախկին ու ներկա գործողությունները միմյանց չեն համապատասխանում, ինչում բազմիցս ենք համոզվել։
«Իսկ ինչ վերաբերում է խոշորացմանը դեմ լինելու վերաբերյալ բողոք արտահայտելու կամքին, առայժմ ունենք երկու համայնք, որոնք այդ հարցում վճռականություն ցուցաբերեցին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վաղուց մոռացել է իր՝ «մենք ենք տերը մեր երկրի» թեզը։ Մեր երկրի տերը վաղուց արդեն քաղաքացին չէ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։