Ազգայի ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը, որն այս պահին աշխատում է Ազգային ժողովում։
Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, ըստ տեղեկությունների, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, Արմեն Խաչատրյանի, Հրաչյա Հակոբյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ըստ տեղեկության՝ նրանք ծեծել են ԱԺ-ում գտնվող ՀՅԴ մի քանի երիտասարդների, որոնց թվում եղել է նաև Գերասիմ Վարդանյանը։