Մենք նախաձեռնում ենք ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնից Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրավական գործընթացը։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա կոչ է արել Հայկ Կոնջորյանին՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավար, դատապարտել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, այլապես կստորագրեն նրա յուրաքանչյուր խոսքի տակ, և իրենց համար գերիների հարցը նույնպես գոյություն չունեցող խնդիր կլինի։
Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նա ասում է՝ «ինձ համար գերիները գոյություն չունեն»։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ հայտարարել էր, որ նյութը մոնտաժված է։
ԱԺ նախագահը հայտարարել է նաև, որ, ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի այն զիծառայողների նկատմամբ, ովքեր գերի են հանձնվել։