Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութան քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկում է այսօր կառավարության հետ հարցուպատասխանից հետո գերիների հարցով լսում անցկացնել ԱԺ-ում:
«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքն ու այսօր էլ նաև Ազգային ժողովի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել կառավարության հետ հարցուպատասխանից հետո լսում անցկացնել»,- ասաց Մինասյանը և հավելեց, որ լսումներին պետք է հրավիրել Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, արտաքին գործերի նախարարին, ԱԱԾ տնօրենին, ինչպես նաև գերիների հարազատաներին ու հնչեցվող հարցերին պատասխաններ տալ։