«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Նշենք, որ Պետրոսյանն այս պաշտոնին նշանակվել է 2020թ. հուլիսի 30-ին: Մինչ այդ էլ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը:
Armenia Today-ը զանգահարեց Պետրոսյանին՝ լուրի իսկությունը ճշտելու համար, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Ավելի ուշ նույն աղբյուրով լուր տարածվեց, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար:
Սիմիդյանը նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական այս տարվա օգոստոսին: Նա նաև 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր: