Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը կայցելի Հայաստան:
Այս մասին Զեմուրը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Դեկտեմբերի 11-14-ը ես կլինեմ Հայաստանում։ Հայ ժողովուրդը Ֆրանսիայի վաղեմի բարեկամն է»,- գրել է քաղաքական գործիչը։
Ֆրանսիացի լրագրող և գրող Էրիկ Զեմմուրը նոյեմբերի 30-ին պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի նախագահի ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին, որոնք տեղի կունենան 2022 թվականի ապրիլին: Նոր թեկնածուն իրեն աջ քաղաքական հայացքների կողմնակից է համարում, սակայն Ֆրանսիայի հասարակական կարծիքի մեջ Զեմմուրի հայացքները դիտարկվում են որպես ծայրահեղ աջ: Նա հայտնի է ներգաղթի հարցում կոշտ դիրքորոշմամբ, մասնավորապես, հանդես է գալիս ռեմիգրացիայի օգտին՝ միգրանտների հարկադիր վերադարձը նրանց ծագման երկրներ: Այսպես, լրագրողը երկրից արտաքսման կոչ է արել երկու միլիոն օտարերկրացու, այդ թվում՝ աֆրիկյան մայրցամաքից ուսանողների։ Նա ցանկանում է, որ Ֆրանսիան դադարի լինել ՆԱՏՕ-ի անդամ։ Զեմմուրը նաև հայտարարել է, որ ֆրանսիացիները «Եվրոպական Միության վասալներ չեն լինի»։