Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին։
«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակում հարաբերությունների կարգավորման համար։ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձ հատուկ ներկայացուցիչ կնշանակենք», – ասել էրՉավուշօղլուն։ Թուրքիան և Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։