Անցած շաբաթ «Հայաստան» դաշինքը չի ներկայացրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու։ Այս մասին նույն հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ այս գործառույթն անցնում է ամենամեծ քաղաքական ուժին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Միևնույն ժամանակ Քոչարյանը նշեց, որ այսօր իշխանությունը թեկնածու չի առաջադրի։
«Հույս ունենք, որ այս շաբաթվա ընթացքում «Հայաստան» դաշինքը կփորձի հնարավոր թեկնածուների տարբերակներ ներկայացնել։ Հակառակ դեպքում կանոնոակարգ օրենքը տալիս է իրավական օրենքներ, երբ իշխանությունն ինքն է որոշելու, թե հանձնաժողովի թեկնածուն ով կարող է լինել»,- ասաց Քոչարյանը։
Նիստը այսպիսով փակվեց։