Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերին: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը Ելիսեյան պալատում հաղորդվել է երկու պետությունների ղեկավարների զրույցից հետո։
Քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հարցը· Ֆրանսիայի պետության ղեկավարը նախագահ Պուտինի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված վստահության ամրապնդմանը, ներառյալ հումանիտար ոլորտում»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են «օգտագործել իրենց լիազորությունները հնարավորինս շուտ նման միջոցներ ձեռնարկելու համար»:
Հիշեցնենք, որ, ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ ՌԴ նախագահը պատմել է, թե ինչպես է տարածաշրջանը միջոցներ ձեռնարկում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ։
«Հույս կար, որ ԵՄ կառույցների ղեկավարների հանդիպումը Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին, նույնպես օգտակար կլինի»,- ասված է ուղերձում: