«Մենք երբեք չենք լքի հայերին. Մենք միշտ ուղիներ ենք փնտրելու կայուն խաղաղության հասնելու համար։ Կոչ եմ անում, որ տոնական շրջանը լինի մարդասիրական նվաճումների, խաղաղության շրջան»,- գրել է Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում։
Բացի տեսանյութից, Ֆրանսիայի նախագահը լուսանկար է հրապարակել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կից գրել է․
«Հայաստան, Ադրբեջան. այսօր երեկոյան միասին»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱլԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները: