Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում քննարկվեց հակակոռուպցիոն կոմիտեին 2 հատուկ նշանակության մեքենա՝ 18 500 000 ՀՀ դրամ արժողությամբ և 9 մեքենա՝ 9 200 000 ՀՀ դրամ արժողությամբ ձեռք բերելու հարցը։
Բանն այն է, որ ի սկզբանե մեքենաների համար հատկացվել է ավելի քիչ գումար։ Հաշվի առնելով տնտեսական փոփոխությունները և շուկայում տրանսպորտային միջոցների գնային փոփոխությունները՝ կտրուկ գնային աճով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեին հատկացվող տրանսպորտային միջոցների մասով կարիքների վերագնահատում։
Տնտեսական փոփոխությունների ընթացքում տեղի ունեցող գնային աճը հանգեցրել է ֆինանսական միջոցների սղության՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կարիքների բավարարման համար անհրաժեշտ և արդյունավետ տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար։