Համատարած տեղի են ունենում բռնաճնշումներ և ապօրինություններ՝ փորձելով նենգափոխել ժողովրդի քվեն, նվաճել իշխանությունն ու ջարդել ըննդիմության օջախները։ Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե կրկնվո՞ւմ է արդյոք Վանաձորում Գորիսի սցենարը։
«Տեսե՛ք Թալինում ավագանու առաջին նիստը, նաև Վարդենիսի ու Վանաձորի դեպքերը, լուրեր կան Ախուրյանի մասին»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ ամենուր իշխանությունները զավթելու քաղաքականություն են իրականացնում։
Մեր մեկ այլ հարցին ի պատասխան, թե Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել էր, որ ՏԻՄ ընտրություններն ապացուցել են, որ քաղաքացին է իր քվեի տերը, Սաղաթելյանն ասաց․
«Վերցրեք էդ ստատուսը և տեսեք՝ ինչ է կատարվում ամբողջ երկրում, կհասկանաք մեկ անգամ ևս, թե որքան երեսպաշտ ու կեղծ, իրականությունից կտրված մարդիկ են իրենք, որոնք ոչ մի կապ չունեն ժողովրդավարության հետ․ քվե ստացած մարդկանց տարբեր մեղադրանքներով օրը ցերեկով ձերբակալում են»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ վարչապետն իրավունք չունի խոսել ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից։
Մանրամասները՝ տեսանյութում։