Թալին խոշորացված համայնում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանին գումարել է առաջին նիստը, որի ընթացքում Թալինի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը։
Նա Թալինում կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը:
Թալինում կայացած ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 5037 ընտրող, «Զարթոնք» կուսակցությունը հավաքել է 2882 ձայն, «Հայք» կուսակցությունը՝ 1624 ձայն, իսկ «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն: