Ապօրինի հանձնարարություններ կատարելով՝ փորձում եք ջարդել հայ ժողովրդի դիմադրողականությունը, մենք դա թույլ չենք տալու։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այն քրեական գործերը, որոնցով դուք հանդես եք գալիս որպես հսկող դատախազներ, այդ գործերով ինքներդ եք պատասխան տալու։
Կոչ ենք անում ձեզ դադարել ծառայել ապօրինի հրամաններին, հրամաններ տվողներին»,- նշեց նա։
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց են սկսելու։
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները բողոքի ակցիա են իրականացրել ԲԴԽ-ի դիմաց՝ ընդդեմ ՏԻՄ ընտրությունններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների կալանավորումների: Ընդդիմադիր պատգամավորներրը պնդում են՝ Հայաստանում օրեցօր սաստկանում են բռնաճնշումները և այլախոհների ապօրինի հետապնդումները:
Նրանք երթով շարժվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ և ներկայացրել իրենց պահանջները։