Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1950 թվականի նոյեմբերի 4-ին, Հռոմում) ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է e-gov.am-ը էլ.հարթակը՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: