Այսպես կոչված` «չտվողը» տվեց ամեն ինչ ու մինչև հիմա տալիս է։ Իր համար տալը հեշտ է, քանի որ վերցնելու համար իր ու իր ընկերների արյունը չի թափվել։ ՀՀԿ-ի 17-րդ համագումարում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։
«Իր համար հեշտ է, իսկ ժողովրդի համար հե՞շտ է տեսնել, թե ինչպես են լիկվիդացիոն գներով քեզ հանել գեոպոլիտիկ աճուրդի, թե ինչպես է երեխաների դպրոցի ճանապարհն անցնում ադրբեջանական զինվորների հայացքների ու ավտոմատների ներքո, թե ինչպես է որդիներիդ թափած արյունը ջուր դառնում»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ դիմելով ժողովրդին։
Նրա համոզմամբ՝ այս ամենից հետո խաղաղասեր է ձևանում մեկը, որը չգիտի խաղաղության գինը։