Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իրենց Twitter-յան էջերում անդրադարձել են Հայաստան վերադարձված 10 գերեվարված զինծառայողներին:
«Սա կարևոր մարդասիրական ժեստ է, որը ցույց է տալիս վստահության ամրապնդման փոխադարձ կամքը, ինչի շուրջ քննարկում է եղել Բրյուսելում»,-գրել է Շ. Միշելը՝ տեղեկացնելով, որ ԵՄ-ն աջակցել է Երեւան գերիների ժամանմանը:
«Ուրախ ենք, որ կարողացել ենք 10 զինծառայողների վերադարձնել Հայաստան»,-նլել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Վերջինս հրապարակել է հայ գերիների վերադարձի լուսանկարները:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը հայտնել էր, որ Հայաստանին է վերադարձրել 10 ռազմագերիների: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր տեղեկությունն ու հայտնել հայրենիք վերադարձածների անունները:
Նշվել էր, որ զինծառայողները հանձնվել են ԵՄ միջնորդությամբ: Խոսքը նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին է: Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանը դիմել էր ռազմական ագրեսիայի՝ ՀՀ տարածքի նկատմամբ, ինչի հետևանքով զոհեր, վիրավորներ, ինչպես նաև գերեվարված զինծառայողներ ունեինք:
Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի գլխավորությամբ Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպունը: