Վաշինգտոնը կարող է խորհրդակցել Անկարայի հետ այս թեմայով, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և Ամերիկայի դաշնակիցը:
«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի հնարավոր դերը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործում։
«Դժվարությունները Մոսկվայի և Կիևի միջև չեն, դժվարություններ կան Ամերիկայի, Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև։ Իսկ Թուրքիան այս դեպքում ՆԱՏՕ-ի երկիր է։ Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները կխորհրդակցեն Թուրքիայի հետ։ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է»,- ասել է Պեսկովը։