ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում հյուրընկալել է խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին և պետական կառույցների հանրային կապերի պատասխանատուներին:
«Երբեք չմոռանանք, որ հանրությունը հաճախ ձեր աչքերով ու ձեր մեկնաբանությամբ է ընկալում աշխարհը, և ձեր խոսքն է ստեղծում կամ փոխում հանրային կարծիքն ու կարծրատիպերը»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահը։