Ադրբեջանn աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը լիովին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները բոլոր հար7անների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին ասել էր, որ Թուրքիան և Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կնշանակեն հատուկ բանագնացներ։ Նա նաև հայտարարել էր, որ Երևանի հետ չարտերային թռիչքներ են բացվելու։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին հաստատել է Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցիչների նշանակման համաձայնագրի առկայությունը։ «Հայաստանը, ինչպես միշտ հիմա էլ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն ամրագրված է Հայաստանի կառավարության ծրագրում։ Այս առումով մենք դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու նպատակով հատուկ ներկայացուցչի նշանակման մասին և հաստատում ենք, որ հայկական կողմը կնշանակի նաև երկխոսության հատուկ ներկայացուցիչ»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացում, իսկ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը նշանակվել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ: