Անկախ տարբեր քարտեզներին կատարվող տարբեր հղումներից՝ դեռեւս խորհրդային ժամանակներում կային այնպիսի բնակավայրեր, որոնք գոյություն են ունեցել հարյուրավոր տարիներ։ Այնտեղ եղել են պետական և մասնավոր սեփականության օբյեկտներ, փաստաթղթեր։ Չի կարելի ժխտել դա։ Այս մասին դեկտեմբերի 27-ին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Դրա համար էլ կարևոր է ստեղծել հայ-ադրբեջանական աշխատանքային խումբ, և մենք դրան պատրաստ ենք։ Մենք պետք է իրատես լինենք. պետք է կատարել համակարգված և շարունակակա աշխատանք այս ոլորտում։ Ադրբեջանը կարծում է, որ գործընթացը պետք է ընթանա բանակցությունների սեղանի շուրջ, և ոչ մի լարվածություն զինվորականների միջև չպետք է լինի»,- հայտարարել է Բայրամովը։