Ադրբեջանական կողմը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել 5 հայ ռազմագերիների։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ այս պահի դրությամբ հայկական կողմը դեռ չի հաստատել, կամ հերքել տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տասը հայ ռազմագերիներ հայրենիք են վերադարձել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ:
ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ Ադրբեջանոււմ հաստատված գերիների թիվը 50 է, իսկ չպաշտոնականացված տեղեկություններով՝ հավելյալ 80 գերի կա։