ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստան վերադարձված գերիների անունները.
Սարգիս Աբրահամյան Արթուրի,
Արման Խաչատրյան Վաչագանի,
Վահե Աղաջանյան Սասունի,
Սուրեն Խաչատրյան Լյովայի,
Արամ Ավետյան Արտյոմի:
Նշենք, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տասը հայ ռազմագերիներ հայրենիք են վերադարձել Եվրախորհրդի ղեկավար Շաрլ Միշելի միջնորդությամբ: ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ Ադրբեջանոււմ հաստատված գերիների թիվը 50 է, իսկ չպաշտոնականացված տեղեկություններով՝ հավելյալ 80 գերի կա։