Կառավարության դեկտեմբերի 30-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փորձ է կատարվում տպավորություն ստեղծել, թե ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները կապված են բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների հետ:
Նա դիմեց իրավապահներին՝ խնդրելով մամուլի ոչ մի այդպիսի հրապարակում անպատասխան չթողնել։
«Շատ ուշադիր է պետք լինել սուտ մատնության սահմանագծերն անցնելու պարագային»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց` այդ հրապարակումները տպավորություն են փորձում ստեղծել, թե իշխանությունն ասֆալտի «ատկատի» գործ է անում, սակայն դա նրանց չի հաջողվի: