Մպատակ կա Հայաստանում ներդնել մի այնպիսի համակարգ, որի միջոցով, մեծ ցանկության դեպքում էլ իշխանությունները չեն կարողանա կեղծել ընտրությունները, դա նույնականացման քարտի առկայությունն է։ Նա հայտնեց, որ օյսօրվա դրությամբ մենք ունենք ընտրություններին մասնակցելու համար նախատեսված 4 տեսակի փաստաթուղթ, ինչը հենց կեղծիքի հրաշալի հնարավորություն է։ Ահա թե ինչու է կարևոր թվայնացման գնալու մղումները։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 30-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի ներկայացրած նախագիծը, որի համաձայն՝ հին նմուշի անձնագրերը կտրվեն 2 տարի ժամկետով։
Այլ է պատկերը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի մասով․ դրանց ժամկետները և դիմումները մնում են անփոփոխ՝ 10 տարի։
Փաշինյանի խոսքով՝ համատարած թվայնացում հնարավոր չէ, եթե այս նախագիծը կյանքի չկոչվի, ավելի ճիշտ՝ թվայնացում կիրականացվի, բայց դրանից ոչ ոք չի օգտվի։
Փաշինյանն ասաց նաև, որ ոչ թվային փաստաթղթերը ոչ միայն անհարմարության, այլև ծախսի ավելցուկ են առաջացնում պետության համար։ Թեև թվայնացումը ոչ այնքան պետությանն է պետք, որքան հենց քաղաքացուն։ Պետությունն այս իմաստով համարվում է հատմնաց։ Պետք է հասնել նրան, որ հետ չմնանք աշխարհում կատարվող իրողություններից։