Փարաքարում ավագանին համայնքապետ է ընտրում։ Ոստիկանները շրջապատել են համայնքապետարանի շենքը՝ թույլ չտալով քաղաքացիներին ներս մտնել շենք։
Հիշեցնենք, որ Փարաքարում իրավիճակն ավելի վաղ սրվել է։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Վոլոդյա Գրիգորյանն ու ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանն իրենց համարում են խոշորացված Փարաքար համայնքի ղեկավար։ «Ապրելու երկիր» կուսակցության Փարաքար համայնքի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը հայտարարել էր, որ ինքն է ընտրվել համայնքապետ։
Փարաքարում ավելի վաղ բողոքի ցույց էր եղել։
Ավելի ուշ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, որ Վարչական դատարանը բավարարել է Փարաքար համայնքի ավագանու ՔՊ կուսակցությա և «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամների բողոքը և անվավեր ճանաչել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանիների կազմակերպած համայնքապետի ընտրությունները։