«Հայկական ժամանակ»-ը գրում է․
«Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Թևոնյանը մանդատը վայր է դրել Արարատի մարզպետի պաշտոնն ստանձնելու համար, որը, ի դեպ, այս պահին զբաղեցնում է նրա հայրը՝ Ռազմիկ Թևոնյանը։
Վերջինս Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ մանդատը վայր դրած մյուս պատգամավոր Սերգեյ Մովսիսյանն էլ զբաղեցնելու է Արագածոտնի մարզպետի պաշտոնը»։