ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի անցկացման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Այս մասին РИА новости -ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կազմակերպիչը Հայաստանն է», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր առաջիկա օրերին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել այդ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ղազախստանցի գործընկերոջ առաջարկին: