Այսօր Հայաստանում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն այնպիսինն է, որ մեզ թույլ չի տալիս մեր ռեսուրսները կիրառենք այլ երկրում կատարվող իրավիճակի վերաբերյալ։ Armenia Today-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով ՀՀ-ից Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին որոշմանը։
Ըստ նրա՝ Ղազախստանում իրավիճակի հետ կապված մեկ հետաքրքիր հանգամանք կա։
«Ղախաստանում տեղի ունեցող իրադարձությունները համեմատելի են այն ամենի հետ, ինչ անում էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթելու համար։ 2018 թվականին, երբ անընդհատ խոսվում էր հանդուրժողականության մասին, մենք հակադրություն էինք տեսնում․ ատելության խոսք, ԱԺ-ի պատգամավորների «թաղումների կազմակերպում»։ Այս ամենը քաղաքական ահաբեկչության տարրեր էին։ ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելով՝ Նիկոլ Փաշինյանի մտքով չանցավ պարզել՝ գրավոր պետք է դիմեի՞նք, թե՞ բանավոր։ Ի վերջո, մենք չհասկացանք, ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, թե՝ ոչ։ ՀԱՊԿ մեխանիզմները Հայաստանն աշխատեցրել է, որպեսզի ինչ-որ մի «Նիկոլ» Ղազախստանում ռադիոտուն չգրավի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա կարծիքով՝ լավ կլիներ, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեցնի իր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։