ԱԳՆ կայքում նորից կար սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զորքերի՝ «հայելային» հետքաշման գաղափարը։ Ես ուզում եմ ասել, որ դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ես ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է՝ սխալ կենսագործվող, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է, որովհետև հարց է առաջանում՝ մենք ուր պետք է քաշվենք, որտեղից պետք է քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով»,- նշել է ՄԻՊ-ը: