Ռուսաստանը չի մասնակցում Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ձևաչափի մեջ։
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումման սպասելիքներին։
Զախարովայի խոսքով, Մոսկվան արդեն բազմիցս իր դիրքորոշումն է հայտնել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին:
Հունվարի 14 – ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի նորանշանակ հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Երևանն ու Անկարան, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ, դեկտեմբերի կեսերին հայտարարել են, որ պատրաստ են հատուկ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորմանն համար, ինչպես նաև իրենց ներկայացուցիչներին են նշանակել երկկողմ բանակցություններում:
Անկարայի հատուկ ներկայացուցիչ է դարձել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Երևանում հատուկ դեսպան են նշանակել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին: Այն մասին, որ իրենց առաջին բանակցությունները տեղի կունենան հենց Մոսկվայում, դեռևս անցած տարվա վերջին օրերին հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։