Ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի արտաքին գործերով կոմիտեի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն պատասխանել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։
Դեսպանը Twitter-յան իր էջում տեղադրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրառումը. «Ես գիտեմ, թե ինչով պետք է զբաղվի Մինսկի խումբը, և ինչով չպետք է զբաղվի։ Այն չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն արդեն կարգավորվել է մեր կողմից։ Մինսկի խումբը չի զբաղվելու դրանով, քանի որ մենք դա թույլ չենք տա»։
«Պարոն դեսպան, դիվանագետը նախևառաջ պետք է հարգի այն երկիրը, որտեղ աշխատելու պատիվ ունի։ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, իսկ դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում։ Երեկ Հայաստանը երեք զոհ է ունեցել», – Twitter-ում գրել է Նատալի Լուազոն։