Սլավոնական համալսարանի ռեկտոր, ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ Այս մասին նա գրել է Facebook-ի էջում․
«Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը»,- գրել է Դարբինյանը։
Նշենք, որ ավելի վաղ Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իր դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։
Նա հայտնել էր, որ հրաժարական կտա միայն իր դեմ հարուցած շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։
Դատախազությունից արձագանքել են քրեական գործի հարուցման անհիմն լինելու հանգամանքին, և նշել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին: